Հազարավոր Սանտա Կլաուսներ, որոնք Իսպանիայում հայտնի են որպես Պապա Նոելի, մասնակցել են Մադրիդի կենտրոնական փողոցներով անցնող վազքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրանք կարմիր հագուստով ու գլխարկներով վազել են 5 կիլոմետր՝ Պրադոյի ծառուղուց մինչև Կաստելյանի ծառուղի։ Նրանց ուղեկցել են փոքրիկ էլֆեր՝ կանաչ հագուստով երեխաներ։
Ընդհանուր առմամբ, վազքին մասնակցել են 7 հազար մարդ։ Նրանց նպատակը Intheos հիմնադրամի համար փող հավաքելն էր։ Հիմնադրամը զբաղվում է քաղցկեղով հիվանդ անձանց օգնություն տրամադրելով և այդ ոլորտում բժշկության նորագույն ձեռքբերումներին հասանելիության ապահովմամբ։





























