Հնդկաստանի զինվորականներն անցկացրել են «Աղնի-5» բալիստիկ հրթիռի փորձարկումը: Այն կարող է միջուկային մարտագլխիկներ կրել, հայտնել է IANS գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին:
Փորձնական արձակումն իրականացվել է Օրիսա արևելյան նահանգի ափերի մերձակա Աբդուլ-Կալամ կղզու զինափորձարանից և հաջող է անցել:
«Աղնի-5»-ի առաջին փորձարկումը տեղի էր ունեցել 2012 թվականի ապրիլի 19-ին:
Զինվորական փորձագետները պնդում են, որ «Ագնի-5»-ը, որի հեռահարությունն ավելի քան 5 հազար կիլոմետր է, անհրաժեշտության դեպքում կարող է խոշոր քաղաքներ խոցել Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդի՝ Չինաստանի տարածքում, ներառյալ Պեկինը, Գուանչժոուն, Շանհայը և Հոնկոնգը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























