Դելտեմբերի 21–ին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«86-ամյա կնոջ մոտ այվածքային մակերեսը ընդհանուր առմամբ 25 տոկոս էր, սակայն այս ընթացքում սրվեցին կնոջ մյուս հիվանդությունները եւ երեկ նա մահացավ»,-ասաց բաժանմունքի վարիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. դեկտեմբերի 21-ին ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են ինքնահրկիզվող մի կնոջ։
Ոստիկանության ծառայողները անմիջապես մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երեւանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին եւ ստորին վերջույթների 15 աստիճանի եւ ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիմա Գ.-ն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել։
Արտակարգ դեպք Երեւանում. 86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է




























