Եգիպտոսյան հուզումները բացասաբար անդրադարձան երկրի տնտեսության սյունը հանդիսացող զբոսաշրջության ոլորտի վրա: Այս մասին հաղորդում է msnbc կայքը:
Կիրակի ընդամենը երկու տասնյակ օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելել բուրգեր, որտեղ բողոքի ցույցերից առաջ օրական հազարավոր մարդիկ էին հավաքվում։
Ներկայումս, երբ Եգիպտոսի ամենակարող նախագահը հրաժարական տվեց, երկրում այժմ հանգիստ է։
Պաշտոնյաները փորձում են նոր թափ հաղորդել ոլորտին, որում ներգրավված են ավելի քան 2 մլն եգիպտացիներ, ասելով, երկրում «բոլոր փարավոնական, ղպտիական, իսլամական եւ ժամանակակից վայրերը» վերաբացվել են։ Վեց թանգարաններ Կահիրեում, ինչպես նաեւ Լուքսոր եւ Ասվան թանգարանները Նեղոս գետի վրա արդեն վերաբացվել են։





























