Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները փետրվարի 26-ի կեսօրին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Շենավան գյուղի 3 բնակիչների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք գիշերը փորձել են գողանալ Շենավան-Գետաշեն ճանապարհի աջակողմյան մասով անցնող հեռախոսակապի մալուխը, սակայն նկատելով ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները` հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Կատարվում է քննություն: