Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 27-ին թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Արծվանիստ գյուղի մի բնակչուհի:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում ջեռուցման կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:



























