Երեւանի մի շարք դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում, օբյեկտներում մարտի 1-ին կկազմակերպվեն Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ` վարժանքներ, ցուցադրական ելույթներ, տարահանումներ, դասախոսություններ:

Դրանցից մի քանիսը տեղի կունենան. ժամը 10:00-ին Երեւանի թիվ 104 դպրոց (Ավան, Աճառյան 5), ժամը 12:00-ին՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ (Թբիլիսյան խճուղի 43):

Միջոցառումներին ներկա կլինի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: