Գյումրիի Բուլվարային թաղամասի շենքերը գրեթե բոլորը վթարային կարգավիճակ ունեն: NEWS.am-ի Գյումրիի թղթակցի հետ զրույցում նշել է թաղամասի 4-րդ շենքի բնակիչ Լյուբա Սարգսյանը: «Պատճառն այն է, որ տանիքները վնասված են ու վերակառուցող չկա: Տանիքը վնասված է, եւ ձնհալից առաջացած ջրերը լցվում են բնակիչների տները»,- ասել է նա:

Բուլվարային  թաղամասի բնակիչները բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել կենտրոնական եւ տեղական իշխանությունների, սակայն որեւէ պատասխան չեն ստացել:

2008 թվականին մեկ անգամ Գյումրիի քաղաքապետարանը ձեռնարկել է տանիքների վերանորոգման աշխատանքներ, բայց մեկ ամիս անց նույն խնդիրն առաջ է եկել: Շենքի բնակիչներն ասում են, որ եթե այս հարցը քաղաքապետարանը չլուծի, նրանք նամակ կգրեն հանրապետության նախագահին: