Երեւանի Կորյունի փողոցի 23/4 տան պատը փլուզվել է եւ քարերը թափվել են կայանած ավտոմեքենայի վրա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ծառայության օրվա պատասխանատու, փրկարար ծառայության փոխգնդապետ Հ.Պետրոսյանը եւ Երեւան քաղաքի Փրկարար վարչության Կենտրոն համայնքային բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Սամվելյանը:
Դեպքի վայրում պարզվել է, որ Երեւան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 23/4 տան պատի 4 քմ. մակերեսով հատվածը փլուզվել է եւ քարերը թափվել են «Ռովեր» մակնիշի 04 ՕՏ 175 համարանիշով ավտոմեքենայի վրա:
Զոհեր եւ վիրավորներ չկան:


























