Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 28-ին 52-ամյա Սարգիս Ղ.-ի տան նկուղի խուզարկությամբ հայտնաբերել են ծաղկամանների եւ դույլերի մեջ աճեցված  կանեփի 24  թուփ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սարգիս Ղ.-ն հայտնել է, որ դրանք ինքն է աճեցրել ու մշակել՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: