Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փետրվարի 28-ի գիշերը Աշոցք-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող կամրջի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Աշոտ Կ.-ին եւ 26-ամյա Սամվել Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, կամրջից գողացել են մետաղյա կոնստրուկցիաներ եւ Սամվել Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով փորձել տեղափոխել Գյումրի քաղաք:
Կատարվում է քննություն:



























