Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 37-ամյա Կարեն Պ.-ին՝ գողության կասկածանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2010 թ. դեկտեմբերի 29-ի գիշերը 51-ամյա Լեւոն Ա.-ի հետ (նույնպես նախկինում դատապարտված), դռան ապակին կոտրելով, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 20 շենքում գտնվող խանութից գողացել են հագուստեղեն` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:


























