Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 28-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան ժամը 07.40-ին Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: