«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն բանկերից` «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» ապահովել է կապի համալիր ծառայություններով: Օպերատորը հաճախորդին մատուցում է ֆիքսված եւ շարժական կապի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ծառայություններ:
Պայմանագրի համաձայն, բանկին տրամադրվել են թվային հեռախոսակապի կապուղիներ, կազմակերպվել է VPN վիրտուալ մասնավոր ցանց` լոկալ ցանցի ռեժիմում մասնաճյուղերի միջեւ տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով: Բացի այդ, հաճախորդը ստացել է հնարավորություն ինքնուրույն կառավարելու տարբեր կարգավորումներն ու սահմանելու աշխատակիցների զանգերի լիմիտը` web-ինտերֆեյսի միջոցով:
«ԱրմենՏելի» հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել հաղորդակցությունը մեր ընկերության ստորաբաժանումների միջեւ եւ անցում կատարել սկզբունքորեն նոր մակարդակ: Նախագծի իրականացման արդյունքում էապես նվազել են կապի ծախսերը եւ բարձրացել ընկերության ներսում հաղորդակցության արդյունավետությունը», - ասել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Արմեն Մելքումյանը:



























