Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գտնվում է Նյու Յորքում եւ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանին ու G-20 երկրների գագաթնաժողովին, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Թուրքական Haber1 կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը իր գոհունակություն է հայտնել այդ գործընթացի հետ կապված։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ի դեպ, խոսակցության ընթացքում Էրդողանին շնորհակալություն է հայտնել թուրքերենով: