Բրիտանացի Շերիդան Սիմովը գիրք է թողարկել «Ինչ են մտածում բոլոր տղամարդիկ սեքսից բացի» (What Every Man Thinks About Apart From Sex) անվանումով:
Ուշագրավն այն է, որ գրքում որեւէ էջ չկա, որտեղ բառ լինի, հրատարակությունը 200 դատարկ էջ է՝ գեղեցիկ կազմի տակ: Չնայած տեքստի բացակայությանը, գիրքը Մեծ Բրիտանիայում բեսթսելլեր է դարձել:
«Ստեղծագործության» հեղինակների խոսքով, գրքի թողարկմանը նախորդել է մի քանի տարվա վերլուծական աշխատանք: Սիմովը հայտարարել է, թե իր հետազոտությունների արդյունքում պարզել է, որ տղամարդիկ սեքսից բացի բացարձակապես այլ բանի մասին չեն մտածում:
«Ինչ են մտածում բոլոր տղամարդիկ սեքսից բացի» գիրքը հատկապես լավ է վաճառվում ուսանողների շրջանում որոնք այն օգտագործում են որպես բլոկնոտ:
Գիրքը կարելի է գնել Amazon օնլյան-խանութում 4 ֆունտ 69 փենսով:




























