Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացել է Ստամբուլում կառուցված Sapphire-ը, որը դարձավ Եվրոպայի ամենաբարձր շինությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ստամբուլի նոր խորհրդանիշի ստեղծողներին՝ նշելով, որ Ստամբուլը ամեն ոլորտում մեծ նվաճումներ է ձեռք բերում։

Շենքի բացման ժամանակ դրսում բողոքի ակցիա էին կազմակերպել «Երիտասարդ ընդդիմություն» կազմակերպության անդամները՝ բողոքելով, որ շենքի շինարարության ժամանակ չի պահպանվել աշխատողների անվտանգությունը, իսկ շինարարության ժամանակ մահացած Սերքան Չեթինի ընտանիքի չի վճարվել ապահովագրական գումարի մի մասը։

Նշենք, որ Ստամբուլի Sapphire-ի բարձրությունը 261 մետր է, շինության տարածքը՝ 165 հազար քմ, որից առեւտրային համալիրի տարածքն է՝ 46 հազար քմ։ Ընդհանուր հարկերի քանակը 66 է, որից 56-ը՝ գետնից վերեւ։

Նախագծի վրա ծախսվել է 250 մլն դոլար։