Բոստոնի հայ համայնքը «Ժպիտների քաղաքին» 150 հազար դոլար է նվիրաբերել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար, տեղեկացնում է The Boston Globe-ը։ Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որն աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր գտնվում, ջերմ են ընդունել Բոստոնի հայ համայնքում։

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Աննան նշել է, որ քաղցկեղը զարգացած շատ երկրներում պարզապես հիվանդություն է համարվում, իսկ պակաս զարգացած երկրներում՝ դատավճիռ։

Հանդիպմանը ներկա էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը։