ԱՄՆ փոստային ծառայությունն, ի հիշատակ ԱՄՆ նախկին նախագահ հանգուցյալ Ջորջ Բուշ-ավագի, նամականիշ կթողարկի՝ հայտնում է Associated Press-ը։

Հաստատությունում հայտնել են, որ նամականիշը կթողարկվի հունիսի 12-ին, ամերիկյան նախագահի ծննդյան օրը։ Նամականիշի մարման արարողությունը կկայանա նույն օրը՝ Նախագահական գրադարանում եւ Բուշի թանգարանում, որը գտնվում է Տեխասում։

Նամականիշի վրա կլինի նախագահի դիմանկարը, որը պատկանում է ամերիկյան նկարիչ Մայքլ Դիսի վրձնին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագը մահացել էր նոյեմբերի 30-ին՝ Հյուսթոնում։ Նա 94 տարեկան էր։