Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դատարանում է: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Դավիթ Սանասարյանը  ցուցմունք է տալիս Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

2018թ. մայիսի 7–ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։