Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Նեթանիայի լողափերից մեկը եւ հանդիմանել հանգստացողներին այն բանի համար, որ նրանք փոխանակ գնալու ու իր «Լիկուդ» կուսակցության համար քվեարկելու, վայելում են շոգ լողափը՝ գրում է The Times of Israel-ը։

«Դո՛ւրս եկեք ջրից եւ գնացե՛ք «Լիկուդի» համար քվեարկելու»,- ասել է Նեթանյահուն։

Նա զգուշացրել է, որ եթե չքվեարկեն, կարթնանան եւ կտեսնեն, որ իրենց կառավարության գլուխ Յաիր Լապիդն է։

Յաիր Լապիդը եւ Բենի Հանցը Նեթանյահուի կուսակցության մրցակիցն են ապրիլի 9-ին։

Նշվում է, որ Նեթանյահուն հանել է փողկապը, սակայն չի մտել ջրի մեջ, ինչպես դա տեղի էր ունեցել 2017թ․՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցի ժամանակ։