Բաքվում դպրոցի ուսուցիչը դաժանաբար ծեծել է աշակերտին:
Haqqin.az-ը հաղորդում է, որ հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ 7-րդ դասարանի աշակերտը ուսուցչի ծեծի հետեւանքով գանգուղեղային վնասվածք է ստացել: Դպրոցն ավելի վաղ հայտնել էր, որ «երեխան անսպասելիորեն ընկել է մաթեմատիկայի դասին եւ վնասվածք ստացել»:
Սակայն այն բանից հետո, երբ դպրոցականին հիվանդանոց են տեղափոխել, նա ասել է, որ իրեն ծեծել է ուսուցիչը:
«Երեխայի հետ միասին կլինիկա էր եկել 5-6 մարդ: ԿԳՆ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նույնպես այստեղ էին: Մենք հետազոտեցինք երեխային եւ խորհուրդ տվեցինք նրան հիվանդանոցում թողնել բժիշկների հսկողության տակ: Սակայն դպրոցականի հայրը ստորագրությամբ նրան տուն տարավ», - ասել են հիվանդանոցում:




























