Ադրբեջանն ու Վրաստանը հանդիսանում են Հյուսիսային Կովկասի ահաբեկչական կազմակերպություններին եւ քրեական խմբավորումներին զենք եւ թմրանյութ մատակարարողները: Այդ մասին «Զավտրա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

"Խորհրդային զենքի հիմնական պահեստները գտնվում են Վրաստանում եւ Ադրբեջանում: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է ուղարկվում այդտեղից: Դեռ ոչ շատ վաղուց այդտեղից հերոին էր ուղարկվում, իսկ հիմա տրոտիլ եւ ինքնաձիգներ,- հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի նախագահի խոսքերով՝ Արեւմուտքը շահագրգռված է Ռուսաստանից անջատել Կովկասը, որը նրա ռազմավարական սահմանն է: Եւ հենց այդ նպատակով էլ «ահաբեկիչներ է պատրաստվում եւ ուղարկում»: