ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենք Փալոնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն անվանել է «պատմական փաստերի նողկալի ժխտում»:
«Էրդողանի ատելությամբ լեցուն ելույթը այն օրը, երբ հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին, պատմական փաստերի նողկալի ժխտում է»,- Twitter-յան իր էջում նշել է Փալոնեն:
Նա աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր հայերին «դաժան բռնակալության» եւս մեկ արտահայտության դատապարտման հարցում՝ հրապարակելով նաեւ Փաշինյանի գրառումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունն անվանել էր «անձամբ Էրդողանի կողմից ծայրահեղ ատելության հռետորաբանություն» եւ «վիրավորանք հայ ժողովրդի եւ ամբողջ մարդկության հանդեպ»:
«Աշխարհը չպետք է լռի»,- գրել էր ՀՀ վարչապետը:





























