Ամերիկյան Հարավային Տեխաս նահանգի Էդինբերգ քաղաքի 41-ամյա քաղաքապետ Ռիչարդ Մոլինան իր 42-ամյա տիկնոջ՝ Դալիա Մոլինայի հետ ձերբակալվել են 2017 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքները կեղծելու մեղադրանքով, հաղորդում է UPI-ը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին:

Նահանգի գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշված է, որ խոսքը վերաբերում է քվեարկության ապօրինի մեխանիզմի մշակմանը:

Նշվում է, մասնավորապես, որ զույգը ստիպել է բազմաթիվ մարդկանց փոխել իրենց գրանցման հասցեները Մոլինայի օգտին քվեարկելու համար:

Մոլինայի նկատմամբ առաջադրվել է երկու մեղադրանք անօրինական քվեարկության եւ մեկ մեղադրանք ընտրությունների արդյունքները կեղծելու առնչությամբ, իսկ նրա տիկնոջը՝ մեկ մեղադրանք անօրինական քվեարկության համար:

Ամուսինների փաստաբան Կառլոս Գարսիան հայտարարում է իր պաշտպանյալների անմեղության մասին եւ համարում, որ նրանք դարձել են «իշխանության համար պայքարի» զոհերը: Փաստաբանի խոսքերով՝ նրանք կպայքարեն արդարության համար: