Վենեսուելայում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որի մեջ եղել է յոթ մարդ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Զինվորական ուղղաթիռը, որի սրահում եղել է յոթ մարդ, այսօր առավոտյան ընկել է Օրիպոտոյի կանաչ գոտում, ավելի ստույգ՝ Էլ Վոլկանում։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի մեր ջոկատը օգնում է որոնողական աշխատանքներում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էլ-Ատիլյոյի քաղաքապետ Էլիաս Սայեն։

Առայժմ ուղեւորների եւ անձնակազմի անդամների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։