Տղամարդը, որն ընկել էր Հավայիում գտնվող աշխարհի ամենաակտիվ հրաբխերից մեկի խառնարանը, ողջ է մնացել, գրում է The New York Times-ը:

32-ամյա զինծառայողը հայտնվել էր խառնարանում, երբ որոշել էր դիտել ժայռից բացվող տեսարանը եւ ացնել էր պաշտպանիչ ցանկապատից այն կողմ: Արդյունքում զբոսաշրջիկն ընկել էր Կիլաուեա խառնարանն շուրջ 20 մետր խորության վրա: Անցած տարի այդ ակտիվ հրաբխի խառանարանը ոչնչացրել էր Հավայիում 700 տուն՝ արտանետելով մոխիր, գազ եւ լավա:

Նշվում է, որ տղամարդը մնացել է խառնարանում բավականին երկար ժամանակ մինչեւ փրկարարները հայտնաբերել են նրան ժամը 21:00-ի շրջանում: Տղամարդուն անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Խառնարանի մոտակայքում գտնվող զբոսայգու ներկայացուցիչները հայտնել են, որ տղամարդը ստացել է լուրջ վնասվածքներ, սակայն այնուհետեւ նրա վիճակը կայունացել է: