ԱՄՆ-ից Ավստրալիա է արտահանձնվել զբոսաշրջիկը, որը Սիդնեյում բռնաբարել էր կնոջը դեպի Միացյալ Նահանգներ թռիչքից առաջ, հաղորդում է The Guardian-ը:

Տղամարդը ձերբակալվել էր Նյու Յորքում դաշնային որոշման հիման վրա: Նրան մեղադրանք է առաջադրվել 2017 թվականին Կարլթոն հյուրանոցում 21-ամյա կնոջ նկատմամբ դաժան բռնաբարություն գործելու համար:

Նշվում է, որ կասկածյալը, որը ծնունդով Նեպալից է, լքել էր Ավստրալիան հանցանքից մի քանի ժամ անց:

Տղամարդը ձերբակալված է, եւ նրան մերժել են գրավի դիմաց ազատ արձակելու հարցում: Շուտով նա կկանգնի ավստրալական դատարանի առջեւ: