ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ համագործակցության խորացումը գլխավոր արտաքին քաղաքական նպատակներից է, ինչն արտացոլված է  նաեւ Կառավարութկյան ծրագրում:

Հունիսի 6-ին Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի անկախանալուց հետո ԵՄ-ի հետ համագործակցությունը նշանակալի չափով նպաստել է երկրում տնտեսական, դատական եւ այլ ոլորտների զարգացմանը:

Նախարարն ընդգծեց 2017 թվականի նոյեմբերին ՀՀ եւ ԵՄ միջեւ համատեղ համապարփակ գործընեկերության մասին համաձայնագրի ստորագրման կարեւորությունը, որի շնորհիվ սկսվել է համագործակցության նոր փուլ:

ԱԳ նախարարն ընդգծեց համաձայնագրի վավերացման կարեւորությունը ԵՄ անդամ երկրների կողմից: