Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների առկա մակարդակը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, ակտիվ համագործակցում են տարբեր ուղղություններով: Սերտ համագործակցություն է ձեւավորվել նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ:
Կողմերը համակարծիք են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտության հարցում:
Դեսպանն Արթուր Բաղդասարյանին է ներկայացրել Ռուսաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:




























