Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայից T-129 կարգի ուղղաթիռներ ձեռք բերել, որի նախնական տարբերակները սեպտեմբերի վերջին փորձնական թռիչքներ է կատարելու Միլանում։ Ուղղաթիռները թուրքական Turkish Aerospace Industries (TAI) եւ իտալական AgustaWestland համատեղ արտադրության են։ Հենց այս կազմակերպություններն են հաղթել 2007 թվականին Թուրքիայի զինված ուժերի համար 51 ուղղաթիռներ պատրաստելու տենդերը։
Ուղղաթիռները հագեցած են լինելու էլեկտրոնային ավիացոն սարքավորումներով եւ համակարգային զենքով, որն արտադրվում է Թուրքիայում։ Թռիչքը կառավարող համակարգիչները եւ մարտական համակարգը կպատրաստվեն թուրքական զինամթերք արտադրող ASELSAN գործարանում։
Թուրքիան ուղղաթիռները վաճառելու է երրորդ աշխարհի երկրներին։ Ադրբեջանից բացի, ուղղաթիռներ ձեռք բերելու ցանկություն են հայտնել Պակիստանը, Մալայզիան եւ Հորդանանը։




























