Մարոկկոյի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում  մի քանի փչովի մակույկներից փրկել են 242 միգրանտների: Նրանց թվում 50 կին եւ 12 անչափահաս կա, հաղորդում է DW-ն՝ հղում անելով MAP պետական լրատվական գործակալությանը:

Աֆրիկայի երկրներից միգրանտներով նավակները խորտակվում էին իսպանական ափի ջերում՝ Ջիբլարթարի նեղուցում: Փախստականները տեղափոխվել են Մարոկկոյի նավահանգիստ:

Իսպանիայի կառավարությունը 2019 թ. փետրվարին Մարոկկոյի հետ Միջերկրականում փրկած միգրանտներին մասամբ վերադարձնելու մասին համաձայնագիր էր կնքել: Մինչ այդ բոլոր փախստականները Իսպանիայի փրկարարական ծառայությունից օգնություն էին խնդրել: Դրանից հետո միգրանտներին տեղափոխել էին Իսպանիա, որտեղից նրանք ուղեւորվել էին Ֆրանսիա, Գերմանիա եւ հյուսիսային Եվրոպայի երկրներ:

Համաձայնագրի համաձայն՝ Իսպանիան դեռեւս օգնություն է ցույց տալիս  Մարոկկոյի պատասխանատվության գոտում, սակայն միեւնույն ժամանակ այնտեղ գտնվում են  Մարոկկոյի սահմանապահները, իսկ փախստականները տեղափոխվում են Մարոկկոյի մոտակա նավահանգիստներ, որտեղից նրանց վերադարձնում են աֆրիկյան երկրներ:

Ըստ ԵՄ սահմանապահ ծառայության՝ միայն հունիսին Միջերկրական ծովով  Իսպանիա է ժամանել 2 350 գաղթական՝ սա երկու անգամ ավելի է, քան մեկ ամիս առաջ:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարից նրանց թիվը գերազանցել է 10 300-ը, ինչը գրեթե մեկ երրորդըով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Շատերը գալիս են Մարոկկոյից, Մալիից, Գվինեայից եւ Ալժիրից: Իսպանիա փախստականների ներհոսքին նպաստում են անցյալ տարի Իտալիայի պոպուլիստական կառավարության կողմից ընդունված խիստ ներգաղթային օրենքները: