Երեւանում մարտի 30-ին, ժամը 17.30-ին, 33-ամյա մի քաղաքացուհի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 28-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից ոսկյա մատանի են գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 30-ի երեկոյան, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 33-ամյա Ռոզա Օ.-ն:

Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով նշված բնակարանում եւ օգտվելով տանտիրուհու անուշադրությունից՝ հյուրասենյակի պահարանի բաց դարակի վրայից գողացել է ոսկյա մատանին:

Կատարվում է նախաքննություն: