Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում` «Թեզխարաբ» կոչվող տարածքում մարտի 31-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այրվել է 0.5 հա խոտածածկ տարածք, 30 պտղատու ծառ եւ 20 ուռենի: