Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան հարակից տարածքում այսօր` ապրիլի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.04-ին, մարվել`02.13-ին:
Այրվել է Ա.Մնացականյանին պատկանող տան բակում գտնվող էլ.ենթակայանի ներսը` ամբողջությամբ եւ տանիքը` 4 քմ մակերեսով:





























