Ոստիկանության Արարատի բաժնում մարտի 31-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 18.15-ի սահմաններում 49-ամյա Ռոբերտ Ա.-ի վարած «Տոյոտա-Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 67-րդ կմ-ին բախվել է  53-ամյա  Ազիզ Մ.-ի  վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Ռոբերտ Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: