Եթե Ռուսաստանը չբարելավի իր հարաբերությունները կովկասյան պետությունների, առաջին հերթին՝ Վրաստանի հետ, ապա ինքը կկործանվի, հիշեք իմ խոսքերը"։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շեվարնաձեն՝ Վրաստանում լույս տեսնող ռուսալեզու «Абхазский меридиан» պարբերականին։

Հարցին, թե «Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի իր գոյությունը ներկա վիճակով, ասենք, մինչեւ 2030 թվականը», 81-ամյա Շեվարնաձեն պատասխանել է. «Դա խնդրահարույց հարց է։ Երբ ես ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար էի, ոչ մեկին չէի կարողանում հայտնել իմ մտքերը։ Այն ժամանակ արդեն Խորհրդային Միության փլուզման հարցը կար։ Ես մտածում էի, որ բոլոր մեծ կայսրությունները փլուզվել են, կփլուզվի նաեւ ԽՍՀՄ-ը։ Բայց մտածում էի, որ այդ փլուզումը մի 20 տարի հետո կլիներ եւ սխալվեցի ժամկետներում»,- հայտարարել է Շեւարդնաձեն։