Արգենտինայի նախագահական ընտրություններում ձայների 90 տոկոսի մշակումից հետո ընդդիմադիր Ֆերնանդեսը մյուս մրցակիցների հետ տարբերությունը մեծացրել է եւ հաղթում է՝ ստանալով ձայների 47,8 տոկոսը, ինչը բավարար է առաջին փուլում հաղթելու համար, հայտնում է ընտրական հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի գործող նախագահ Մաուրիսիո Մակրին ստանում է ձայների 40,69 տոկոսը:
Արգենտինական օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթում է այն թեկնածուն, որը ստանում է ձայների 45 տոկոսից ավելին կամ 40 տոկոս, բայց մոտակա մրվակցից ավելի քան 10 տոկոս տարբերությամբ:
Երկրի բարձրագույն պաշտոնին հավակնում են 6 թեկնածուներ, բայց հիմնական մրցակցությունը ծավալվել է պետության գործող ղեկավար Մաուրիսիո Մակրիի եւ նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսի միջեւ, որը ընտրության է գնացել նախկին նախագահ Քրիստինա Քիրշների հետ կապով:




























