ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 27-ին այցելել է ՀՀ ԶՈՒ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նա զրուցել է հոսպիտալում ապաքիվող զինծառայողների հետ, բուժանձնակազմից տեղեկացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի եւ բուժման ընթացքի մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է նաեւ հոսպիտալում ընթացող շինարարական եւ
վերանորոգման աշխատանքներին։