Ստամբուլյան կոնվենցիայի մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել ենք։ Այս մասին ասյօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացել ենք, այն թարգմանվում է, պետք է քննարկենք կառավարությունում»,-նշեց նա:
Հիշեցնենք, «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի (Ստամբուլյան) կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումների ընթացքում մտահոգություններ են հնչում, որ փաստաթղթի վավերացումը թույլ է տալու, որպեսզի ընտանիք կազմեն նաեւ միասեռական անձինք, նախարարն Բադասյանը, սակայն, նման վտանգ չի տեսնում։
Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ ունի նաեւ Հայ առաքելական եկեղեցին։ ՀԱԵ արածած հայտարարության մեջ եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները իշխանություններին կոչ են արել չվավերացնել կոնվենցիան։



























