Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարության աշխատակիցների հաստիքը, կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում, փոքր-ինչ կրճատվել է։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ, հոկտեմբերի 29-ին ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Միեւնույն ժամանակ, աշխատակիցների վերջնական թվաքանակը 2020 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, պետք է կազմի 313։ «Բայց դա միայն նախնական փուլն է։ Մենք կրճատումներ չենք իրականացնում ըստ մեր հայեցողության։ Ստորաբաժանումները կկրճատվեն, եթե կա այլ ստորաբաժանում, որը կարող է կատարել ինչպես իր, այնպես էլ այլ ֆունկցիոնալ պարտավորություններ»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ամեն բան արվում է «տրամաբանության շրջանակում»։

Օպտիմալացումը, ինչպես նշեց Պապիկյանը, դինամիկ գործընթաց է, որը դեռեւս գտնվում է իրականացման փուլում։

Նա ընդգծեց, որ 2020 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է նախարարության կողմից մոտ 23 ծրագրերի իրականացում 127 միջոցառումից։ «Դա ընդհանուր առմամբ կազմում է 353 մլրդ 477 մլն 990 հազար դրամ»,- ասել է Պապիկյանը։

Ազատված աշխատակիցների ճակատագրի մասին նախարարը չխոսեց։