2020 թվականին գլխավոր դատախազության կարիքների համար նախատեսված միջոցները կծախսվեն 3 ծրագրի իրականացման համար: Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ միջոցները կծախսվեն դատախազական հսկողության եւ դատական ղեկավարման իրականացման ապահովման, մասնագիտական ուսուցման եւ վերաորակավորման, ինչպես նաեւ փորձագետների ծառայությունների ապահովման համար:

Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է գերատեսչության կարիքների համար հատկացնել 5,4 մլրդ դրամ, որը 2019 թվականի համեմատությամբ՝ 84 մլն դրամով ավելի է: