2019 թվականին Քննչական կոմիտեի քննիչները ձերբակալել են 570 անձանց, որոնք կասկածվել են հակաիրավական գործողությունների կատարման մեջ: Այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ քաղաքացիներին կալանավորելու համար ՔԿ-ից դատարաններ է ուղարկվել 1079 միջնորդություն: «Խուզարկություն անցկացնելու համար մենք դատարաններ ենք ներկայացրել 2528 միջնորդություն: Դրանից բացի, մուտքի եւ ելքի զանգերի ապաարգելափակման եւ տեղեկություններ ստանալու թույլտվության համար դատարաններ է ներկայացվել 11100 միջնորդություն»,- հայտնեց Գրիգորյանը:
Նշենք, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ՔԿ նախագահի բարձրաձայնած վերջին ցուցանիշը կազմել է 9520: Այսինքն՝ 2019 թվականին ՔԿ-ն սկսել է ավելի հաճախ դիմել դատարաններ՝ իրենց, ըստ էության, քաղաքացիների մասին մասնավոր տեղեկություններ տրամադրելու հայցի բավարարման խնդրանքով:





























