Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է հակածխախոտային նախագիծը։

Հարցին՝  նախարարին հաջողվե՞ց համոզել պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին, պատգամավորը պատասխանեց․  «Ըստ էության, այստեղ ոչ թե համոզել-չհամոզելու խնդիրն է, այլ փաստարկներն էին հնչեցվում, թե ինչու պետք  այս ձեւով օրենքն ընդունվի, կամ ինչ փոփոխություններ կարելի է անել, շատ առողջ քննարկում է եղել, քանի որ հենց քննարկման ժամանակ են կամ փարատվում մտավախությունները, կամ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս»։

Աբովյանի խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ կա առողջապահական եւ տնտեսական խնդիր․ «Պետք է հասկանանք, թե որն է այս պարագայում ոսկե միջինը, որ չվնասենք։ Իհարկե՝ լավ նպատակներ են հնչեցվում, բայց պետք է հասկանանք, որոնք են ռիսկերը»։