Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներն ապրիլի 7-ին վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Ռազմիկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա Արաքսի Մ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:





























