Եվրամիությունը Վրաստանում շարունակում է աջակցել լրատվամիջոցների զարգացմանը: Այս մասին տարածաշրջանային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների կողմից անցկացրած սեմինարի ժամանակ հայտարարել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Անկախ եւ հավասարակշռված մեդիան, ժողովրդավարության կարեւորագույն պայմանն է, հետեւաբար, վրացական լրատվամիջոցներին աջակցությունը Եվրամիության համար առաջնային խնդիրներից է»,-ընդգծել է դեսպանը:

Նշենք, որ սեմինարի առաջին փուլին մասնակցել է տարածաշրջանային 20 հեռուստաընկերությունների 50 ներկայացուցիչ:

Սեմինարի նպատակն է, Վրաստանում հզորացնել լրատվամիջոցների անկախությունը եւ պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ նպաստել բնակչությանը հավաստի եւ համակողմանի տեղեկատվություն տրամադրելուն:

Այս ծրագիրը, որի բյուջեն կազմում է 745 հազար եվրո, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը: