Ապրիլի 13-ին` ժամը 11.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 13-ի առավոտյան Տավուշի մարզում տեղի է ունեցել սողանք, որի հետեւանքով վնասվել են Իջեւան-Ներքին Ծաղկավան ավտոճանապարհը (դարձել է միակողմանի երթեւեկելի) եւ գյուղը սնուցող խմելու ջրի ջրագիծը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը եվ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սողանքի հետեւանքով փլուզվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից դեպի Ներքին Ծաղկավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատվածը, որը թափվել է գյուղը սնուցող 120 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի վրա եւ վնասել 30 մ երկարությամբ հատվածը, վտանգ է սպառնում նաեւ ներքեւում գտնվող գազատար խողովակին:

Գյուղի ջրամատակարարումը վերականգնվել է: