Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզում Գավառագետի ափապաշտման պատնեշը փլուզվել է եւ լցվել գետի մեջ: Գետի վարարելու դեպքում կառաջանա հեղեղման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ փլուզվել է բետոնե պատնեշը (3 մ բարձրությամբ եւ 30 մ երկարությամբ) եւ վնասվել է ցածր ճնշման գազատար խողովակը: Գազի ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը դադարեցվել է: Տուժածներ չկան:





























