Մեքսիկայում զինված ավազակները կապել են սպային եւ տասը ինքնաձիգ առեւանգել ոստիկանական բաժանմունքից, հայտնում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մեխիկոյի նահագի Տլալնեպանտլայի քաղաքում։ Քաղաքի իշխանությունները հանցագործության հետաքննություն սկսելու հայց են ներկայացրել դատախազություն։
Բացի այդ, քաղաքի ոստիկանական վարչությունը ներքին հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե մասնակից են արդյոք ոստիկանության աշխատակիցները հրազենի առեւանգմանը։





























