Ռուսական Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ գնելու շուրջ բանակցություններ են ընթանում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով ընդհանուր առմամբ զենքի մատակարարումներին՝ Դավթյանը նշել է, որ զինված ուժերը հիմնականում ուշադրություն են հատկացնում ժամանակակից հակատանկային միջոցներին, ինչպես նաեւ հետախուզության, ռադիոէլեկտրական պայքարի միջոցներին եւ այլն:
Հիշեցնենք, որ անցած տարի Երեւանը Մոսկվայից 4 նման կործանիչներ է գնել:
Սու-30ՍՄ-ը Սու-30-ի մոդիֆիկացիան է, օժգտված է գերմանեւրայնությամբ, հագեցած է ռադիոտեղորոշիչով, քարշի վեկտորով կառավարվող շարժիչներով եւ առջեւի հորիզոնական հենմամբ:
Այն կարող է օգտագործել ժամանակակից եւ հեռանկարային բարձր ճշգրտության «օդ-օդ» եւ «օդ-մակերեւույթ» դասի սպառազինություն:




























